«Զրույցներ պետության մասին–2. իրավունքի և պարտականության աղբյուրը» անունը կրող իր տիկտոկյան «լայվում» Նիկոլը կրկին մարդկանց փորձել է հիմարացնել՝ հայտարարելով, թե այն ինչ որ իր պարտականությունն է, ուրիշի իրավունքն է կամ այն, ինչ իր իրավունքն է, ուրիշի պարատկանությունն է: «Ի՞նչ նկատի ունեմ: Օրինակ՝ երբ որ կա կյանքի իրավունք, կա չսպանելու պարտականություն…»,-հայտարարել է Նիկոլը՝ հավելելով, որ մենք հաճախ մեր իրականության մեջ չենք արձանագրում այս փաստը:
Մենք, այսինքն՝ ո՞վ, ո՞ւմ նկատ ունի Նիոլը «մենքի»-ի տակ, իրե՞ն ու իր թայֆի՞ն, թե՞ ՀՀ քաղաքացիներից յուրաքանչյուրին՝ բացի Քպ-ականներից: Այս հարցը չափազանց էական է, քանի որ կոնկրետ քաղաքացինրի մասով Նիկոլի ասածը ժամանակվրեպ է, իսկ եթե նա իր ու յուրայինների մասին է խոսում, ապա վերոհիշյալ խոսքերը ինքնախոստովանանքի արժեք են ձեռք բերում:
Օրինակ՝ հարց է ծագում, եթե Նիկոլը հարգում է կյանքի իրավունքը, ապա ինչո՞ւ է ոտնահարում չսպանելու իր պարտականությունը: 2018-ից ի վեր Նիկոլն անընդհատ սպանում է. սկզբում սպանում էր ասենք Սահմանադրական դատարանը, հետո պատերազմ հրահերելով՝ սպանեց բազմահազար անմեղ երեխաներ, որոնք, մեկնելով առաջնագիծ, չէին էլ կարող պատկերացնել, որ Նիկոլը ծախել է հողերն ու խալխի էրեխեքի արյան հաշվին ջանում է ընդամենը պատասխանատվությունից խուսափել ու իշխանոթյան մնալ՝ տոտալ կերպով ոտնահարելով մարդկանց կյանքի իրավունքը: Նիկոլը սպանեց նաև պատերազմից հետո ու սպանեց հիմնովին՝ փաստացի դրդելով Իլհամին ցեղասպանություն գործել Արցախում: Հիմա էլ է սպանում ու սպանում է տավուշցի գյուղացիներին, իսկ գործի մի մասը հորով-մորով անելուց հետո անցնելու է մյուս մարզաբնակների սպանութանը, հետո՝ երևանցիներին: Նիկոլը մարդասպան է, նա մոլագար է, այս սարսափ կինոյի գլխավոր չարագործն է…
Քանի դեռ ժողովուրդըը վերջ չի դրել այս կինոյին, «մահն» է լինելու Հայաստանի ներկան ու ապագան բնութագրող ամենադիպուկ է եզրը: